A
A
Քարոզարշավի դադար Գյումրիում (տեսանյութ)
ԳԱԼԱ կուսակցությունը ժամանակավորապես դադարեցնում է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավը՝ Գյումրիի Մանկավարժական ինստիտուտի նախկին ռեկտոր, ԲՀԿ թեկնածու Վարդեւան Գրիգորյանի որդու՝ Արշակ Գրիգորյանի մահվան միջադեպի հետ կապված: Եթերից հանվել են քարոզչական բոլոր հոլովակները: Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի մեծ մասը հաղորդագրություն է տարածել` նախընտրական քարոզարշավը ժամանակավորապես դադարեցնելու վերաբերյալ: Դրանք են «Բալասանյան» դաշինքը, «Ալյանս», «ԳԱԼԱ», «Հայկական վերածնունդ», «Հայ հեղափոխական դաշնակցություն»,«Քաղաքացիական Պայմանագիրը» «Համախմբում» կուսակցությունները և «Հայ Ազգային Կոնգրես»-ը: