Բացել լրահոսը Փակել լրահոսը
e44e4316-f66e-4706-a5ad-493dc1b623e5
A A
Պաշտոնական

Սերո Խանզադյան փողոցում բռնկված հրդեհը մարվել է․ ՆԳՆ

Երևանի Սերո Խանզադյան փողոցում տեղի ունեցած հրդեհը հաջողությամբ մարվել է։ Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:03-ին, մարվել՝ 20:30-ին։

Այրվել են երեք տների տանիքներից մոտ 150 քմ հատված, տներից մեկի սենյակը և կից պատշգամբը` գույքով, ջերմահարվել՝ կառուցատարրեր։ Փրկարարները տարհանել են 4 քաղաքացու․ տուժածներ չկան։ Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի հարակից տներ։

Հիշեցնենք, որ ժամը 18։58-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևան քաղաքի Սերո Խանզադյան փողոցում այրվում են տներ։
 
Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնում ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական ​​հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբ։
 
Հայտարարվել էր հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ. դեպքի մեկնել են ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վայրի ղեկավար հրշեջ-փրկարարական ջոկատներից և երեք մարտական ​​հաշվարկ և Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման պահպանման հերթապահ խումբը։