Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գարնանը հնարավոր կլինի խաղաղ իշխանափոխություն անել». Ա. Մանուկյան (տեսանյութ)

Քաղաքականություն
601fb3444c4c4ac4f9362919baa6627c

Հայ ազգային կոնգրեսը Հայաստանի գործող իշխանությունների այլընտրանքն է։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը։ Ըստ նրա՝ Հայաստանի իշխանությունը հիմա շատ թուլացած է, եթե թուլացած չլիներ,  4+4+4 ձեւաչափը չէր կայանա։ Ա. Մանուկյանի խոսքերով, իրենց թեկնածուները ակտիվ մասնակցություն են ունենալու նաեւ Գյումրիում եւ Վանաձորում կայանալիք ՏԻՄ ընտրություններին։ «Հեռուստախցիկների տեղադրումը հույս է ներշնչում,  որ «նորմալին մոտ» ընտրություններ են լինելու։ Կեղծիքներ կլինեն, սակայն մոտավորապես 600 հազար ձայնով կեղծիքները կնվազեն»,- ասաց նա։ Ինչ վերաբերում է իրենց ընտրազանգվածի նվազմանը՝ Արամ Մանուկյանն ընդգծում է՝ իրենց համակիրներն ամենից շատն են լքում երկիրը, քանի որ 99  տոկոսը գործազուրկ է։ Նրա խոսքով, այս փուլում ՀԱԿ-ի քաղաքական խնդիրը չի փոխվել, այն է ՝ Ընտրական օրենսգրքում հերթական փոփոխությունների քննարկման ժամանակ հասնել կուսակցական ցուցակներում վարկանիշային քվեարկության մասին դրույթների չեղարկմանը: «Դրանից հետո չեմ բացառում, որ արդեն գարնանը հնարավոր կլինի խաղաղ իշխանափոխություն անել: Պետք է հավաքել ամբողջ կուտակված էներգիան ու կատարել խաղաղ իշխանափոխություն, որը կարող է անշրջելի դառնալ»,- նշեց Ա. Մանուկյանը: