Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կիրականացվի Բրյուսել-Երևան-Բրյուսել չվերթը

Հասարակություն
brusel

Սեպտեմբերի 13-ին Բելգիայում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը հանդիպում ունեցավ Բելգիայի Թագավորության արտաքին գործերի, արտաքին առևտրի և զարգացման համագործակցության դաշնային պետական ծառայության բազմակողմ և գլոբալիզացիայի հարցերով գլխավոր տնօրեն Ժան-Արտուր Ռեժիբոյի հետ: Հանդիպմանը քննարկվեցին հայ բելգիական համագործակցության ընդլայնմանն առնչվող մի շարք հարցեր։ Զրուցակիցներն անդրադարձան Բրյուսել-Երևան-Բրյուսել ուղիղ չվերթի բացմանը: Ժան-Արտուր Ռեժիբոն Թաթուլ Մարգարյանին հանձնեց Բելգիայի քաղաքացիական ավիացիայի իշխանությունների դիմումը, որով «Բրասլզ Էըրլայնզ» (Brussels Airlines) ավիաընկերությանը վերապահվում է Բրյուսել-Երևան չվերթի իրականացումը: Բելգիացի բարձրաստիճան դիվանագետը շնորհակալություն հայտնեց ՀՀ դեսպանին՝ Բրյուսելը Երևանին կապող չվերթի բացման նախաձեռնության, Բելգիայի կառավարության տարբեր օղակների և «Բրասլզ Էըրլայնզ» ավիաընկերության հետ ինտենսիվ աշխատանքի համար: Պայմանավորվածություն է ձեռք բերվել չվերթի իրականացումը սկսել ընթացիկ տարում՝ հաջորդ տարվանից ըստ անհրաժեշտության ավելացնելով թռիչքների հաճախականությունը: