Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իշխանության անգործության դեմ արարքը հանցագործություն չէ. փաստաբան (տեսանյութ)

Հասարակություն
akcia-nkar

«Սասնա ծռերի» աջակիցները չեն հաշտվում խմբավորման անդամներին կալանքի տակ պահելու դատարանների որոշումների հետ։ Ազգային ժողովի շենքի մոտ հավաքված քաղաքացիները դժգոհ են նաև պատգամավորների լռությունից։ «Մեր պահանջը ամբողջ ժողովրդի պահանջն է, որպեսզի քաղբանտարկյալներին ազատ արձակեն, որպեսզի ազգի հերոսը լինի ազգի հերոս, ազգի տականքը՝ ազգի տականք»,- ասում է Ալեքսանդր Ղումաշյանը։ 5-րդ գումարման Ազգային ժողովի 10-րդ նստաշրջանի առաջին նիստին շտապող իշխանական պատգամավորները ստիպված էին կանգնել։ Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին, չնայած այստեղ է, սակայն ո՛չ իշխանություններին ինչ-որ բան ասելու համար։ «Կոնկրետ ակնկալում եմ, որ ՀԱԿ պատգամավորները հստակ դիրքորոշում արտահայտեն Սասնա ծռերի վերաբերյալ։ ՀԱԿ պատգամավորները չմոռանան, որ գործող իշխանությունը բռնություններով, սպանություններով է եկել իշխանության»,- նշում է Գասպարին։ Սասնա ծռերի գործով մեկ ամսից ավելի  կալանքի տակ գտնվող Վահագն Ղումաշյանի հայրը պահանջում է ոչ միայն որդու ազատությունը։ Ըստ նրա՝ հիմնավոր չեն խմբավորման անդամներին առաջադրված մեղադրանքները, ովքեր քաղբանտարկյալներ են, այդպես է նաև իր որդու պարագայում։ «Վահագնի գործն այնքան անհեթեթ է։ Ինքը ունի փաստեր, որ ամսի 29-ին, որի համար իրեն դատապարտել են, այդ ժամերին ինքը եղել է ոչ այդտեղ, այլ ուրիշ տեղեր։ Իհարկե՝ որպես քաղբանտարկյալ է Վահագնը»,- շեշտեց պարոն Ղումաշյանը։ Փաստաբան Հովհաննես Բաղդասարյանն էլ ուշադրության է հրավիրում մեկ ուրիշ հանգամանքի վրա։ Մինչև Սասնա ծռերի հանձնվելու օրը ԱԱԾ-ն խոստանում էր հանձնվելու և զենքը վայր դնելու դեպքում խմբի անդամների նկատմամբ խրախուսական նորմի կիրառում։ Մինչդեռ նրանք դեռ անազատության մեջ են։ «Նախաքննության մարմինը եթե իրականում դիտել է մեր գործողություններում հանցակազմ, ապա պետք է դիտի նաև, որ այս մարդիկ թողել են տարածքը, բաց են թողել նաև նրանց ովքեր եղել են իրենց հետ։ Այս պայմաններում գործում են խրախուսական նորմերը և քրեական վարույթը էս հիմքով դադարեցվում է»,- ասում է փաստաբանը։ Ըստ նրա՝ ապացուցված չէ նաև Սասնա ծռերի գործողություններում հանցակազմի առկայությունը։ Հանցագործություն չի կարող համարվել արարքը, որն ուղղված է իշխանության անգործության դեմ։