Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հարգելի կառավարություն, արդար կլինի՝ վճարեք  տղաների ուսման վարձը

Հասարակություն
8def73e31598aa185a574279592b7446

Հարգելի կառավարություն, Ձեր հապաղումը թանկ է նստում ընտանիքների վրա 2016 թվականին Հայաստանից երկու երիտասարդներ՝ Անդրանիկ Սարգսյանն ու Սմբատ Մանուկյանը, շատ բարձր գնահատականներով ընդունվել են Սանկտ Պետերբուրգի Ռեպինի անվան գեղարվեստի ինստիտուտ, որտեղ տարեկան ուսման վճարը $3400 է: Եթե Հայաստանի ԿԳ նախարարության և Ռեպինի անվան գեղարվեստի ինստիտուտի միջև ժամանակին կնքված լիներ անհրաժեշտ համաձայնագիրը, ինչպես առկա է նախկին որոշ խորհրդային պետությունների հետ, ապա այս տղաներն իրենց ուսումը կշարունակեին անվճար: Այս մասին տղաներին ասել են նշված ինստիտուտում: Ո՞ւմ պատճառով է հապաղել ստորագրման գործընթացը, որի հետևանքով այս ընտանիքները ստիպված են լինելու իրենց չեղած միջոցները ներդնել այս շնորհալի տղաների բարձրագույն կրթությունը նման հեղինակավոր ԲՈՒՀ-ում ապահովելու համար կամ պարզապես չեն ստանա այդ կրթությունը: Այն, որ նրանք շնորհալի են, փաստում են ընդունելության քննությունների ժամանակ նրանց ստացած բարձր գնահատականները, ինչպես նաև այն, որ մասնավորապես Անդրանիկ Սարգսյանի ստեղծած բազմաթիվ հիշարժան քանդակներից «Հաց» այսօր զարդարում է Ստեփանակերտը, քանդակի տեղադրումը  տեղի է ունեցել Առաջին տիկնոջ և Երևանի քաղաքապետի բարձր հովանու ներքո: Այսօր պետության կողմից գործընթացը ձգձգելու պատճառով Անդրանիկ Սարգսյանի՝ կրթություն ստանալու հնարավորությունը դրվում է հարցականի տակ, որովհետև ուսման վճարի գումարը ընտանիքը չի կարողանում հայթայթել: [caption id="attachment_1485047" align="alignnone" width="598"]hac Նկարում Անդրանիկ Սարգսյանն է՝ Ստեփանակերտում տեղադրված «Հաց» քանդակի հետ[/caption]   [caption id="attachment_1485048" align="alignnone" width="568"]kk Անդրանիկ Սարգսյանի քանդակներից[/caption]   Այսպիսով՝ կարծում եմ, որ տղաները ՀՀ ԿԳՆ-ի մեղքով են ստիպված լինելու իրենց անվճար  կրթությունը  վճարովիով փոխարինել: Արդարացի կլինի, եթե ՀՀ կառավարությունն  իր վրա վերցնի  այդ պարտավորությունը: Հ.Գ.Տղաների դասերն սկսվելու են հոկտեմբերի 1-ից: Սպասում եմ արագ արձագանքի:   Անահիտ Բախշյան Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ