A
A
«Սասնա ծռեր» խմբի անդամին տեղափոխել են հիվանդանոց
«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարութունյանին տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ նա բուժզննում է անցնում․ «Իսկ թե երբ կվիրահատեն Հովհաննեսին, դեռ պարզ չէ»,- «Ա1+»-ին ասաց հիվանդանոցից նոր դուրս եկած Հայարփի Սարգսյանը։ Նրա խոսքերով՝ Հովհաննես Հարությունյանի տրամադրությունը բարձր էր, պարզապես ոտքն էր մի փոքր ցավում․ «Ոտքը շատ էր շարժել, շարժումներ են արել, դրա համար էլ ցավում էր»,-ասաց պաշտպանը։ Հիշեցնենք, որ Հովհաննես Հարությունյանը հուլիսի 26-ին ՊՊԾ գնդում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ աջ ոտքի հրազենային վիրավորում էր ստացել։ Նրան դեռ չեն վիրահատել։ Պաշտպանը պարբերաբար բարձրաձայնում էր Հովհաննես Հարությունյանի նկատմամբ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔՀԿ-ում դրսեւորվող անմարդկային վերաբերմունքի մասին։