10-ից ավելի գյուղերի բնակիչներ փակել են ճանապարհը. shamshyan.com
Այսօր՝ սեպտեմբների 8-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարզի մոտ 10-ից ավելի գյուղերի բնակիչներ հավաքվել են Արմավիր-Սարդարապատ ավտոճանապարհին և պահանջում են, որպեսզի ժամանեն գյուղատնտեսության նախարարության, Արմավիրի մարզպետարանի պաշտոնյաները։ Արդեն մի քանի ժամ է, «մեծն» չինովնիկները չեն բարեհաճում, որպեսզի հանդիպեն գյուղացիների հետ, ովքեր արդարացիորեն պահանջում են, որ կառավարությունն ու մարզպետարանը կատարեն իրենց տված խոստումը, այն է՝ պետք է ժամանակին վճարեին գյուղմթերքների, մասնավորապես, խաղողի, լոլիկի, բիբարի, բադրջանի և այլ մթերքների՝ գյուղացիներին պարտք եղած գումարները, ինչպես նաև մթերեն խաղողը։ «Մեր ուզածն ի՞նչ է՝ մեր հալալ քրտինքով աճեցրած որակյալ խաղողը ընդունեն։ Անցյալ տարի կուրծք էին ծեծում՝ ասելով, թե՝ դուք խաղող աճեցրեք, մի ճուտ խաղող էլ չի մնա հողին, և կմթերենք նույնիսկ 150 դրամով ու հիմա հայտնի ֆիլմի հերոսի՝ Արութին Զիմզիմովի նման դիփունքը խափում ին. ոչ միայն չեն մթերում, այլ նաև փորձում են գինը գցել։ Մեր միակ հույսը կառավարությունն է, էն էլ իմացանք՝ հրաժարական է տվել։ Մանրամասն՝ այստեղ