Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եվրատեսիլն» անցկացնելու իրավունքը Ուկրաինայից կարող է անցնել ՌԴ-ին

Հասարակություն
jamala-1944

Ռուսաստանը կարող է ստանալ «Եվրատեսիլը» իր երկրում անցկացնելու իրավունքը, եթե Ուկրաինան մինչև հոկտեմբեր չկողմնորոշվի կազմակերպչական հարցերում։ Հիշեցնենք, նախորդ մրցույթում հաղթել է Ուկրաինան, սակայն այս երկիրը պետք է ապացուցի, որ կարող է պատշաճ կազմակերպել մրցույթն իր երկրում. պետք է որոշի անցկացման վայրն ու ցույց տա ֆինանսավորման աղբյուրը։ Եթե ուկրաինական իշխանությունները հստակ պատասխաններ չտան, մրցույթի անցկացման իրավունքը կտրվի մեկ այլ երկրի։ Երկրորդ տեղում Ավստրալիան է, սակայն մրցույթը չի կարող անցկացվել Եվրոպայից դուրս, երրորդը  Ռուսաստանն է։ Հետևաբար, առավել հավանական է, որ իրավունքը կստանա ՌԴ-ն։ Այս մասին հայտնել է Եվրոպական հեռարձակողների միությունը՝ Ռիա նովոստիի փոխանցմամբ։