Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրազդանում վրաերթի հետևանքով մահացած երեխայի հայրը դանակահարել է վարորդին. shamshyan.com

Հասարակություն
386a1d5e58742d96ea91d6b01cb8f1e0.thumb_

Այսօր ժամը 17:50-ի սահմաններում Հրազդանի բժշկական կենտրոն է տեղափոխվել Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 130 շենքի 2-րդ բնակարանի բնակիչ, 38-ամյա Վանիկ Սարգսյանը: Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Վ. Սարգսյանին սուր կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածքներ է պատճառել Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 53 շենքի 7-րդ բնակարանի բնակիչ, 36-ամյա Գագիկ Խամփերյանը, ում ոստիկաններն ու քննիչները կարճ ժամանակում կարողացել են հայտնաբերել և տեղափոխել ոստիկանության Հրազդանի բաժին: Այս պահին Վ. Սարգսյանը գտնվում է հիվանդանոցի վիրահատարանում, որտեղ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար: Աղբյուրի տեղեկություններով Վ. Սարգսյանն այն անձն է, որ այս տարվա հուլիսի 4-ին ոչ սթափ (խմած) վիճակում վրաերթի էր ենթարկել Գ. Խամփերյանի երեխային ՝ 7 տարեկան Արմեն Խամփերյանին, ով տեղում մահացել էր: Հուլիսի 28-ին վարորդի փաստաբանը դիմել էր վերաքննիչ դատարան՝ պահանջելով, որպեսզի դատարանը ազատ արձակի նրան, ինչը դատավոր Ալեքսանդր Ազարյանի կողմից բավարարվել էր, և նա ազատ էր արձակվել: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։ Untitledսս