Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դպրոցներում սնունդը կա, բայց սառնարան՝ ոչ (տեսանյութ)

Հասարակություն
afrika

65 երկրների 250 ներկայացուցիչները Երեւանում են հավաքվել՝ քննարկելու  դպրոցականների  սնուցման խնդիրները։  Երեխաների սնուցման համաշխարհային 18-րդ համաժողովին  մասնակցում են  մոտ երկու տասնյակ նախարարներ և բարձրաստիճան պաշտոնյաներ: Ֆորումին մասնակցում են նաեւ Աֆրիկյան տարբեր պետությունների ներկայացուցիչներ։ Հայաստանը  «Դպրոցական սնունդ» զարգացման ծրագրին միացել է 2010 թվականից: Այս պահին  մարզերի մոտ 83,000 երեխա դպրոցում ստանում է տաք սնունդ: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ  ծրագիրը, զուգահեռ, դրական ազդեցություն է ունենում նաեւ գյուղատնտեսության զարգացման վրա: Շատ երկրներում երեխաների համար թարմ սնունդ պատրաստելու համար օգտվում են հենց մոտակա գյուղերի բերք ու բարիքից: Այդպես եւ սնունդն է թարմ, եւ գյուղատնտեսն է հաջողությամբ սպառում իր բերքը։ Մանրամասները՝ տեսանյութում