Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչ է խոսվել Վիեննայում (տեսանյութ)

Քաղաքականություն
526f9179a2efab09100fe5389eeb2b5f

Մինչեւ տարեվերջ բանակցային գործընթացում լուրջ փոփոխություններ չեն լինի, քանի որ Ադրբեջանը կշարունակի իր ոչ կառուցողական մոտեցումը. լրագրողների հետ հանդիպմանն ասաց  ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Վերջնական ստորագրմանը հիմնականում խոչընդոտում է հենց Ադրբեջանը, քանի որ Ադրբեջանը չի ուզում ճանաչել   ԼՂՀ ինքնորոշումը։ Նրա դիտարկմամբ, ապրիլյան պատերազմից հետո Վիեննայում եւ Սանկտ-Պետերբուրգում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումները վերաբերել են ոչ թե ԼՂՀ հարցի կարգավորմանն, այլ  առավելապես զինադադարի ռեժիմի ամրապնդմանը, որպեսզի հնարավոր լինի շարունակել  կարգավորման շուրջ բանակցային գործընթացը։ Կ. Մանոյանի դիտարկմամբ, տարածքների զիջումների շուրջ պարբերաբար հնչող խոսակցությունները սխալ կարող են ընկալվել.  «Հայաստանն ընդունել է  տարածքների հանձման սկզբունքները՝ որպես բանակցությունների հիմք, սակայն հիմնական փաստաթղթի շուրջ պայմանավորվածություն չկա։ Միակողմանի զիջումների մասին խոսելն անգամ հայկական կողմից սխալ է, քանի որ այդ խոսակցությունները մթնոլորտ են ձեւավորում»,-ասաց  Կ. Մանոյանը: