Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրապարակումը չեն ընդունել որպես հանցագործության մասին հաղորդում. ՀՔԱՎԳ

Կարևոր լուրեր Հասարակություն
pn-1

2016 թ. հունիսի 30-ին www.aravot.am էլեկտրոնային լրատվամիջոցը հրապարակել էր «Փրկելով կյանքս` ես հեռացա ՀՀ-ից» վերնագրով հոդված, որում ռազմական ոստիկանության բարձրաստիճան նախկին պաշտոնյան հայտարարություններ է արել ՊՆ-ի չարաշահումների, ինչպես նաև իրեն հետապնդելու մասին: Նշված հոդվածում Երևանի կայազորի ռազմական ոստիկանության օպերատիվ բաժանմունքի նախկին պետ Հարություն Ոփանյանը նշված լրատվամիջոցի հետ զրույցում նշել է պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված խախտումների և իր նկատմամբ իրականացված ճնշումների մասին՝ նշելով կոնկրետ դեպքեր: Հ. Ոփանյանի կողմից ներկայացվել են տեղեկություններ և տվյալներ, որոնքիրենց մեջ պարունակում են հանցագործության վերաբերյալ տեղեկություններ: Նույն օրը նույն լրատվամիջոցում հրապարակվել էր «Ոփանյանը $3800կաշառք է ստացել. ՊՆ-ն հերքում է վերջինիս պնդումներն ու ասում է՝«անբարոյական է» վերնագրով հոդվածը, որտեղ Հ. Ոփանյանը հայտարարելէր, որ «համակարգից իրեն հանելու համար Երեւանի կայազորի զինվորականդատախազության դատախազ Վարազդատ Բադալյանը ճնշումների միջոցովստիպել է սպաներից մեկին իր դեմ ցուցմունք գրել իբրև ինքը կաշառք էվերցրել ու Էջմիածնի մի դեպքով գործ է թաքցրել»: 2016թ. հունիսի 28-ին նույն լրատվամիջոցը հրապարակել է նաև «Ուշագրավ բացահայտում՝ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաների չարաշահումների մասին»:  Սույն հոդվածում Ոփանյանը տեղեկություններ է հայտնել 2012թ.փետրվար-մարտ ամիսներին տեղի ունեցած մեքենաների, մարտկոցների ևանվադողերի գողության վերաբերյալ: Ելնելով վերը նշվածից և ղեկավարվելով այն հանգամանքով, որ նշվածհրապարակումներում պարունակվում են բարձրաստիճան պաշտոնյաներիկողմից հանցագործություններ կատարելու վերաբերյալ տեղեկություններ՝Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը 2016-իհուլիսի 13-ին դիմում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ ԳևորգԿոստանյանին՝ Հարություն Ոփանյանի կողմից արվածհայտարարությունները որպես հանցագործության մասին հաղորդումընդունելու, քրեական գործ հարուցելու, չարաշահումներ ևհանցագործություններ կատարած բարձրաստիճան պաշտոնատար անձանցպարզելու և համապատասխան պատասխանատվության ենթարկելուհարցով: Հուլիսի 26-ին ՀՀ Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերովվարչությունը պատասխանել է մեր դիմումին՝ անդրադառնալով դիմումումտեղ գտած հանգամանքներին: Աղբյուր՝ ՀՔԱՎԳ