A
A
«Թատրոն` խամաճիկներով». Ավետիսյանների սպասած արդարությունը չեկավ. Ցայգ (տեսանյութ)
«Թատրոն խամաճիկներով»,-այսպես են բնութագրել Ավետիսյանների հարազատները Ավետիսյանների սպանության գործով անցկացված դատավարությունը: Ավետիսյան Սերյոժայի եւ Հասմիկի դուստրերը Լուսինեն եւ Անահիտը գտնում են, որ գործը բացահայտված չէ, որ դատավարությունը չի անցկացվել ինչպես օրենքն է պահանջում: Ըստ նրանց, դատավարության ընթացքում չեն ընդունվել տուժողների իրավահաջորդների շահերի պաշտպանների կողմից դատարանին ներկայացրած այն միջնորդությունները, որոնք նպաստավոր հիմքեր կստեղծեին գործի բացահայտման առումով: Մի շարք չբացահայտված հանագամանքներ եւ անպատասխան մնացացած հարցեր են բարձրացրել Ավետիսյանների հարազատները հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ:Ի դեպ , այն անցկացվել է հենց դեպքի վայրում` Մյասնիկյան 188 տանը: «Ցայգ»