ՍԵՎԱՆԸ ԶՐԿՎԵԼ Է ԽՄԵԼՈՒ ՋՐԻՑ
Աջակցիր «Ա1+»-ինՇուրջ 4 օր է, ինչ Սեւան քաղաքում դադարեցված էր խմելու ջրամատակարարումը: Պատճառը փորձեցինք պարզել Սեւան քաղաքում գտնվող «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի հյուսիս-արեւելյան մասնաճյուղի գրասենյակից: Երբ այցելեցինք, տնօրենը դեռ չէր եկել, քանի որ Երեւանում խորհրդակցության էր: Մի քանի ժամ հետո, երբ զանգահարեցինք, նա արդեն եկել էր: Սակայն պարոն Ավետիսյանը` խուսափելով պարզաբանումներից, անմիջապես պատասխանեց, որ այս շաբաթվա ընթացքում մտադիր է մամուլի ասուլիս հրավիրել, որտեղ նա կպատասխանի բոլոր հարցերին:
Նաեւ նշենք, որ Սեւանի «Ձուկտրեստ» թաղամասում ի տարբերություն մյուս թաղամասերի արդեն մեկ ամիս է, ինչ դադարեցված է ջրամատակարարումը:
Սեւան քաղաքը խմելու ջուր է ստանում Հացառատի պոմպակայանից: Խմելու ջրատար խողովակը անցնում է մոտավորապես 8 գյուղական համայնքներով:
Սեւանի «STV1» հեռուստաընկերություն