Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գերմանիայի քաղաքացիներին կոչ է արվում ձեռք բերել սնունդի և ջրի պաշարներ

Հասարակություն
90876656_gerwatergettymunich13sep15

Սառը պատերազմից ի վեր առաջին անգամ  Գերմանիայի կառավարությունը խորհուրդ է տալիս իր քաղաքացիներին ձեռք բերել սննդամթերքի և ջրի պաշարներ առնվազն 10 օր դիմանալու համար: Սա արվում է երկրում հնարավոր արտակարգ իրավիճակի դեպքում  անհրաժեշտ սննդամթերք ունենալու համար,  տեղեկացնում է BBC-ի ռուսաստանյան կայքէջը:

Բունդեսթագի որոշ ընդդիմադիր պատգամավորներ հայտարարում են, որ քաղաքացիական պաշտպանության այս նոր քաղաքականությունը, որը չորեքշաբթի օրը կքննարկի նախարարների պալատը, ոչ այլ ինչ է, քան բնակչության ահաբեկում: