Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանության ճոխ գնումներն ու վարչապետի հանձնարարությունները. Aravot.am

Հասարակություն
f5b8293b381da5409c377366a5bff9b4

Ապրիլյան պատերազմից հետո, մայիսի 12-ի կառավարության նիստին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց անցնել պետական բյուջեի խնայողության առավել խիստ ռեժիմին: Վարչապետն ասել էր՝«Թեեւ մենք ունենք հաստատված բյուջե, սակայն պետք է անցնենք խնայողության առավել խիստ ռեժիմի: Պետք է կրճատենք այն ծախսերը, որոնք չունեն էական ազդեցություն իրական արդյունքի վրա: Դրանց շրջանակը փոքր չէ՝ գործուղումները, ներկայացուցչական ծախսերը, վերանորոգումները, ծառայողական մեքենաները եւ այլն»: Վարչապետի այս հանձնարարությունից մեկ ամիս անց ՀՀ ոստիկանությունը բավականին խոշոր գնումներ է կատարել մեկ անձից գնման ընթացակարգով: Օրինակ՝ հունիսի 1-ին ոստիկանությունը 40 միլիոն դրամի պայմանագիր է կնքել «Տոյոտա Երեւան»-ի հետ՝ավտոմեքենանների տեխնիկական սպասարկման եւ վերանորոգման համար: Հունիսի 2-ին ոստիկանության պետի տեղակալ Լեւոն Երանոսյանը պայմանագիր է կնքել «Մուրան» ՍՊԸ-ի հետ մեքենաների սպասարկման համար եւ դրա համար պետբյուջեից վճարել 750 հազար դրամ, եւ ինչպես նշված է պայմանագրում , ոստիկանության զորքերին պատկանող 5 ավտոմեքենաների ընթացիկ սպասարկման ծառայության համար: Վարչապետի հանձնարարականից հետո ոստիկանությունը միայն հունիսի ամսին ավիատոմսերի՝ այսինքն` գործուղումների մեկնելու համար ձեռք բերված տարբեր ուղղություններով ավիատոմսերի համար պետբյուջեից վճարել է 10 միլիոն 619 հազար դրամ: Հունիս ամսվա մյուս խոշոր ծախսը, ըստ մեկ անձից գնումների, մեքենաների ապահովագրության համար է կատարվել: Այս ուղղությամբ ոստիկանությունը 20 միլիոն 543 հազար դրամի պայմանագիր է կնքել «Սիլ ինշուրանսի» հետ՝ ճանապարհային ոստիկանության 365 ավտոմեքենաների համար: Ճանապարհային ոստիկանության 39 ավտոմեքենա ոստիկանությունը 6 միլիոն 904 հազար դրամի ԿԱՍԿՈ ապահովագրության պայմանագիր է կնքել «Նաիրի ինշուրանս»-ի հետ: ՀՀ ոստիկանությունը 13 միլիոն 348 հազար դրամի պայմանագիր է կնքել «Էյջ Էս Ընդ Էյ» ընկերության հետ՝ համակարգչային սերվերներ ձեռք բերելու համար եւ կրկին մեկ անձից գնումների ընթացակարգով: Նույն ընկերության հետ ոստիկանությունը նաեւ 9 միլիոն 344 հազար դրամի գնումներ է կատարել լիցենզիաների կառավարման համակարգչային ծրագրային փաթեթների ծառայությունների համար: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2016/08/22/728138/