Եթե որոշ մարզիչներ խորը սովետական միությունում չլինեին. երևանցիների կարծիքը (տեսանյութ)
31—րդ ամառային օլիմպիական խաղերն ավարտվեցին: 207 երկրների մարզիկներ, 16 օր շարունակ, պայքարեցին պատվո հարթակին կանգնելու եւ լավագույնի կոչումը ստանալու համար: Հայաստանը Ռիոյից վերադարձավ 4 մեդալով՝ 1 ոսկե, 3 արծաթե: Թեպետ արծաթներից մեկը դարձավ մեր երկրում քննարկվող ամենաթեժ թեման, քանի որ բոլորը վստահ էին՝ ըմբշամարտիկ Միհրան Հարությունյանը պետք է ստանար ոսկե մեդալը, բայց արդյունքները մնացին անփոփոխ: Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանի գրանցած արդյունքը Հայաստանի համար պատմական էր: 20 տարվա ընդմիջումից հետո՝ «Սպիտակ արջը» օլիմպական ոսկին բերեց Հայաստան: Այս տարի Հայաստանը օլիմպիադային հայտարարագրվել էր 33 մարզիկով՝ 7 մարզաձեւերում: Հայ մարզասերները մեր օլիմպական հավաքականից, ավելի մեծ սպասելիքներ ունեին: Առավել մանրամասն՝ տեսանյութում: