Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը դարձել է իմ երկրորդ տունը.Յոhաննա Երիցյան (տեսանյութ)

Հասարակություն
joanna

Հայաստանի լեհ կանայք միավորվել են՝ Լեհաստանի մշակույթն ու ավանդույթները տարածելու համար: Այդ նպատակով երեք տարի առաջ երեք ընկերուհիներ Երևանում հիմնել են «Պոլսկա Ռոջինա» կազմակերպությունը: «Լեհաստանը նույնպես շատ քիչ ինֆորմացիա ունի Հայաստանի մասին: Ինքը գիտի, որ Հայաստանը առաջին քրիստոնյա երկիրն է, որ շատ սիրուն է, որ շատ հեռու է Լեհաստանից գտնվում, բայց Հայաստանի մշակույթի մասին շատ քիչ ինֆորմացիա կա Լեհաստանում: Մեր կազմակերպությունը որոշել է մի քիչ ընդլայնել այս ինֆորմացիան»,-ասում է  Յոhաննա Երիցյանը: Յոաննան Հայաստան է տեղափոխվել 13 տարի առաջ: Առաջին դժվարությունը լեզուն է եղել, բայց ասում է, որ շատ արագ է սովորել հայերենը: Ինտեգրման հարցում էլ օգնել մարդիկ: «Հայ բնակչությունը, հայ ազգը շատ հաճելի է: Ինքը մեզ օգնում է, որ մենք այստեղ չզգանք մեզ անծանոթ: Իմ շրջապատում ես հանդիպել եմ շատ լավ մարդկանց, որոնք օգնել են ինձ, որ ես ծնողների, իմ հայրենիքի կարոտը չզգամ: Հայաստանը դարձել է իմ երկրորդ տունը»: Մարժենա Կուրախ-Աղամիրյանը, ով  «Պոլսկա Ռոջինայի» համահիմնադիրներից է, Հայաստանում է արդեն 14 տարի: Ասում է՝ սկզբում շատ դժվար է եղել հարմարվելը հայկական ավանդույթներին ու կենցաղին: «Հայաստանում ապրելը մի քիչ դժվար է, պայմանները ուրիշ են, բայց եթե շատ ցանկանաս, պետք է կարողանաս քո մեջ գտնել մի բան, որը կօգնի քեզ ինչ-որ լավ բան գտնել այս երկրում: Ես գտել եմ, ես կարողացել եմ, ես չեմ բողոքում»: Մանրամասն՝ տեսանյութում: