Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

««Սասնա ծռերի» անդամներին բուժօգնություն չցուցաբերելը խոշտանգում է» (տեսանյութ)

Հասարակություն
մեդիա

Դատապարտյալների հիվանդանոցում գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամների բուժօգնությունը սահմանափակվել է. «Մեր կողմից բարձրացրած հարցերից հետո «Էրեբունի» բժշկական կենտրոնը նշանակել էր բուժակների կողմից անընդհատ` 24-ժամյա հերթապահություն, եւ, փաստորեն, այսօր այդ հերթապահությունը հանվել է, ինչը ինձ մտոհոգեց որպես պաշտպանի»,-ասաց փաստաբան Ինեսա Պետրոսյանը: Իրավապաշտպանները դատապարտյալներին պատշաճ բժշկական բուժօգնություն չցուցաբերելը որակում են որպես խոշտանգում: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը նշում է. «Սելեկտիվ ադարադատությունը ակնառու է: Հիմնական տենդենցը, որն ընդհանուր է, դա ապօրինի հետապնդումն է՝ այդ թվում արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը, նաեւ խոշտանգման հասնող վերաբերմունքը, որովհետեւ պատշաճ բժշկական օգնություն չտրամադրելը ժամանակի մեջ, երբ անհրաժեշտ է, դա համարվում է վատ վերաբերմունք»: Ինչ վերաբերվում է հանրահավաքների ժամանակ զանգվածային անկարգություններ հրահրելու մեղադրանքով կալանավորված որոշ անձանց գրավի դիմաց ազատ արձակելուն, ապա, փաստաբանների խոսքով, դա ամենեւնին էլ դատական համակարգի արդարության մասին չի խոսում: «Դա քաղաքական որոշում է, որեւէ դատավոր այսօր չի գտնվի, որը կարող է օրենքով ղեկավարվել եւ անկախ որոշում կայացնել: Ցանկացան, որ կիրառվեր գրավ, դրա համար կիրառվեց»,- նշեց փաստաբան Արա Կարագյոզյանը: «Սասնա ծռերի» պաշտպաններն առաջիկայում բողոքներ կներկայացնեն ինչպես վճռաբեկ դատարան, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Ավելին՝ տեսանյութով