«Մամա, ո՞ւր ա պապան» (տեսանյութ)
«Մամա, ո՞ւր ա պապան» այսօր Վերաքննիչ քրեական դատարանի դիմաց այս հարցը ուղղում էր մայիսի 20-ին Ծիծեռնակաբերդի խճուղում ավտոպատահարի գործով կալանավորված Ներսես Պողոսյանի 5-ամյա որդին: Պաշտպանական կողմը դիմել էր դատարան, որպեսզի փոխվի Ներսես Պողոսյանի խափանման միջոցը: Պաշտպան Արայիկ Պապիկյանը նշեց, որ իր պաշտպանյալն ընդհանրապես կապ չունի այս գործի հետ և չի ճանաչում Ժիրայր Սեֆիլյանին: Պաշտպանը հավելեց նաև, որ առաջադրված մեղադրանքն ապօրինի է և իր պաշտպանյալի դեմ ցուցմունք է տրվել միայն նրան ձերբակալելուց հետո: Հիշեցնենք, որ մայիսի 20-ին Ծիծեռնակաբերդի խճուղում տեղի էր ունեցել ավտոպատահար, և արդյունքում մեքենայի միջից հայտնաբերվել էր մեծ քանակությամբ զենք-զինամթերք: Ներսես Պողոսյանին մեղադրանք էր առաջադրվել ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու մեջ: