A
A
Հաշմանդամության կարգի սահմանման հարցում նոր մոտեցումներ են կիրառվում (տեսանյութ)
2016 թվականի հուլիսի 1-ի դրությամբ՝ հաշմանդամություն ունեցող անձանց հաշվառման հանրապետական շտեմարանում հաշվառված է 202 հազար 839 հաշմանդամություն ունեցող անձ: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Արմեն Սողոյանը նշում է, որ հաշմանդամության կարգի սահմանման հարցում նոր մոտեցումներ են կիրառվում. «Եթե մարդու մոտ բժշկական հաստատության կողմից ախտորոշված է քաղցկեղ, սա էն բացառիկ դեպքն է, որ անկախ կենսագործունեության սահմանափակում կա թե չկա, կառավարության որոշմամբ անբարենպաստ կանխատեսմամբ տվյալ մարդը հաշմանդամ է ճանաչվում»: