A
A
ՀՕԿ-ն պետք է պահանջ ներկայացնի (տեսանյութ)
Ռիոյի օլիմպիական խաղերում հայազգի ըմբշամարտիկ Միհրան Հարությունյանի ոսկե մեդալը վերականգնելու պահանջով Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն պետք է անմիջապես դիմում ներկայացներ։ Վստահ է իրավաբան Հայկազ Մակարյանը։ «Ի վերջո, չմոռանանք, որ մեր Օլիմպիական կոմիտեի նախագահը՝ Գագիկ Ծառուկյանը, շատ լավ հարաբերությունների մեջ է Թոմաս Բախի հետ և նրանք ասում էին, որ Հայաստանի մարզիկները պետք է իրենց ուրույն տեղը գտնեն։ Եթե պետք է ուրույն տեղը գտնեն խարդախությունների միջոցով, սա ՕԿ-ի ներքին կանոնադրության կոպիտ խախտում է»։ Տեսանյութը՝ քիչ անց: