A
A
Կանխվել է Վրաստանից Հայաստան եկող գազատարի պայթեցումը. յոթ մարդ է ձերբակալվել.azatutyun.am
«Նովոստի» գործակալությունը փոխանցում է, որ Ռուսաստան-Հայաստան գազատարը պայթեցնել փորձելու կասկածանքով Վրաստանում հինգ մարդ է ձերբակալվել։ Ռուսական աղբյուրը այլ մանրամասներ չի հաղորդում։ «Գրուզիա օնլայն» գործակալությունը, վկայակոչելով Վրաստանի ազգային անվտանգության ծառայությունը, հաղորդում է, որ ահաբեկչություն կազմակերպելու կասկածանքով ձերբակալվել է յոթ մարդ, հինգը՝ Վրաստանի քաղաքացի։ Նրանք կասկածվում են Հայաստանն ու Ռուսաստանն իրար կապող Սագուրամո գազատարը պայթեցնել փորձելու մեջ։ Աղբյուրը նաև նշում է, որ ձերբակալվածների թվում է ոստիկանության պարեկային ծառայության մի աշխատող, ով մեղադրվում է ահաբեկչական խմբին աջակցելու մեջ։ Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում