A
A
Սպասումը կարող է սթրես ծնել (տեսանյութ)
Առաջին անգամ դպրոց գնալ պատրաստվող երեխաների համար սեպտեմբերի 1-ը սպասված տոն է. ասում է հոգեբան Գեւորգ Եղյանը: Նրա խոսքով, սակայն, երեխան կարող է սթրեսի ենթարկվել մի քանի օր անց, ուստի ծնողները նրանց հետ պետք է նախօրոք խոսեն։ «Կարեւոր է, որ երեխան հասկանա, թե ինչ պարտականություններ նրա մոտ կարող են լինել , հակառակ դեպքում սպասումները կարող են որոշակի սթրես առաջացնել երեխաների մոտ»,- ասաց նա։