Շահեն Հարությունյանը անժամկետ հացադուլ է սկսել (տեսանյութ)
«Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանն անժամկետ հացադուլ է սկսել Ազատության հրապարակում: Նա պահանջում է իշխանություններից ազատ արձակել քաղաքական հայացքների համար անազատության մեջ գտնվողներին. «Զենքով պայքարողներին էլ են բանտերը լցնում, խաղաղ պայքարողներին էլ են բանտերը լցնում»: Շահենը րոպեներ առաջ է իմացել, որ «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի խափանման միջոցը՝ կալանքը փոխել են: Բայց ուրախանալ չի շտապում:Ես Հայաստանի իշխանություններից ոչ մի դրական բան չեմ սպասում, ինչ-որ անում են իրենց դիտարկումներն ու նկատառումները ունեն»: Որդու որոշման մասին մայրն իմացել է համացացնցի միջոցով. «Համացանցով էլ հորդորել է դուրս գամ հացադուլից, բայց՝ չէ, մնալու եմ»: Շահենի կողքին են այսօր իր ընկերներն ու սիրած աղջիկը: Վերջինս իր հետ նաեւ գիրք է բերել: Վաղն արեւից խուսափելու համար Շահենը գուցե փորձի հովանոց բացել, հնարավոր է չթույլատրեն, բայց չի դադարեցնի հացադուլը: Հիշեցնենք, Շահեն Հարությունյանը դատապարտված է 4 տարի պայմանական ազատազրկման: Մի քանի ամիս առաջ նրան վերջին նախազգուշացումն էր տվել, զգուշացնելով, որ հաջորդ անգամ պայմանական ազատազրկումը կարող է փոխարինվել կալանավորմամբ։