Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գողություն ավտոմեքենայից (տեսանյութ)

Հասարակություն
6d03678dd1978c801e75b538cdd8d92a

Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացու ավտոմեքենայից գողություն կատարած անձի ինքնությունը։ 2016 թվականի հունիսի 14-ին՝ ժամը 13:10-ից 14:20-ն ընկած ժամանակահատվածում, առերևույթ հանցագործություն կատարած անձը Երևան քաղաքի Տերյան փողոցում կայանված ավտոմեքենայից հափշտակել է քաղաքացու դյուրակիր համակարգիչը, «Այփոդ»-ը և այլ առարկաներ՝ պատճառելով խոշոր չափի վնաս: Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով: Նախաքննության ընթացքում ստացվել են դեպքի վայրում առկա անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, որտեղ երևում է, թե ինչպես է մի երիտասարդ բացում կայանված մեքենայի դուռը, վերցնում համակարգիչը և հեռանում: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքների պարզաբանման համար միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ։