A
A
Զեղչեր՝ ապրիլյան պատերազմի մասնակիցների համար (տեսանյութ)
«Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ են նախատեսվում, որոնք ուղղված են կրթության որակի բարելավմանն ու զեղչային նոր համակարգի ներդրմանը: «Շատ կարևոր հարց է բանակից զորացրված դիմորդների արտոնությունը, որը տրվում է մագիստրոսական կրթական ծրագիր ընդունվելու ժամանակ: Խոսքը գնում է բանակից զորացրվածներին անվճար մագիստրոսական տեղեր հատկացնելուն: Ինչ վերաբերվում է մարտական հերթափոխում ծառայածներին եւ ապրիլյան պատերազմի մասնակիցներին, կկիրառվեն նորից առավելագույն զեղչեր այդ ուսանողների համար»,- հայտնեց Կրթության եւ գիտության նախարարության բուհերի համակարգման բաժնի պետ Սասուն Մելիքյանը։