Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ ԶՈւ օպերատիվ խումբը մեկնել է Պսկով

Հասարակություն
e7cd591a57284e66a20f2c4638328497

ՀՀ զինված ուժերի օպերատիվ խումբն օգոստոսի 13-ից 19-ը կմասնակցի Պսկովում անցկացվելիք ՀԱՊԿ-ի օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի ‹‹Փոխգործակցություն-2016›› համատեղ հրամանատարաշտաբային զորավարժությանը: ՀՀ ԶՈՒ օպերատիվ խումբը զորավարժությանը մասնակցում է ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության ղեկավարման մարմինների և կազմավորումների ուժերի ու միջոցների, օպերատիվ և մարտական պատրաստության համատեղ միջոցառումների 2016 թվականի պլանի համաձայն: