A
A
«ԼԱՄՓ»՝ Երիտասարդության օրվա առիթով
Այսօր՝ օգոստոսի 12-ին՝ Երիտասարդության միջազգային օրը, Դիլիջանի կենտրոնական դպրոցում տեղի ունեցավ «Երիտասարդները հանուն զարգացման» հիմնադրամի և «ՎորլդՎիժն Հայաստան» միջազգային բարեգործական կազմակերպությանկողմից կազմակերպված «ԼԱՄՓ» միջոցառումը:
Առաջնորդվելով «Լինելով ակտիվ՝ միացիր փոփոխությանը» /ԼԱՄՓ/ կարգախոսով՝Հայաստանի 7 մարզերի շուրջ 50 երիտասարդներ «ԼԱՄՓ»-ի հարթակում բարձրաձայնեցին իրենց հուզող խնդիրները,շուրջ 200 ներկաների հետ կիսվեցին նոր ու հետաքրքիր գաղափարներով:
Այս ծրագիրը նպատակ ունի համախմբել Հայաստանի բոլոր քաղաքների և գյուղերի երիտասարդներին՝ ստեղծելով հարթակ, որտեղ երիտասարդները հնարավորություն կունենան ազատ արտահայտելու իրենց գաղափարներն ու կարծիքները:
