A
A
Մահացել է 101-ամյա պրոֆեսորը
Օգոստոսի 11-ին, 101 տարեկանում կյանքից հեռացել է երաժշտագետ, վաստակաշատ մանկավարժ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Աննա Ալեքսանդրի Բարսամյանը: ՀՀ մշակույթի նախարարությունը խորապես սգում է հայ երաժշտարվեստի երախտավորի, իր կոչմանը նվիրյալ գիտնականի կորուստը և ցավակցում հանգուցյալի հարազատներին և գործընկերներին: