Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կասկածելի փաթեթն ուղարկվել է փորձաքննության

Հասարակություն
cd2fee5ccd96c7d5f95f4649701c5620

Օգոստոսի 11-ին`ժամը 8.45-ի սահմաններում,  ՀՀ  ԱՆ  «Կոշ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով,  ՔԿ հիմնարկի  բնակելի գոտու տարածքում գտնվող շինության հետնամասից հայտնաբերել են փաթեթ, որի մեջ առկա են եղել համապատասխանաբար  5.8 գրամ քաշով շագանակագույն  և  38.1 գրամ քաշով կանաչավուն զանգվածներ: Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին