A
A
Մարդասիրական օգնություն հեղեղից տուժածներին
Օգոստոսի 9-ին և 10-ին Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) մարդասիրական օգնություն է բաշխելու Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր համայնքում և Շիրակի մարզի Արթիկ քաղաքում` հունիսի 24-ի հեղեղի հետևանքով տուժածներին: Կարճաղբյուր համայնքում սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթներ և կանխիկ գումար կստանա 120 ընտանիք, իսկ Արթիկում` 12 ընտանիք: