Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ազատության հրապարակում ավարտվեց ի աջակցություն «Սասնա ծռեր»-ի հավաքն ու երթը (տեսանյութ)

Հասարակություն
3G0skw1Ng-c

Ազատության հրապարակում ելույթ ունեցավ «Ղարաբաղ կոմիտեի» անդամ Աշոտ Մանուչարյանը: Վաղը «Սասնա ծռեր» խմբի տղաներին հաց հասցրած Արթուր Սարգսյանի ծննդյան օրն է: «Արթուրը Սուրիկ Թամանյանի ղեկավարած ջոկատից է եղել: Լեոնիդ Ազգալդյանի հետ միասին ջոկատ էր ստեղծվել, որը հերոսական մարտեր է տարել Ղարաբաղյան պատերազմի ընթացքում: Արթուր Սարգսյանը ոչ միայն մարդ է, այլ նաև ազատամարտիկ: Պետք է պատասխան տան նրան ազատությունից զրկողները: Նա իր ծննդյան օրը պետք է լինի ոչ թե բանտում, այլ պարգևատրման վայրում, այսինքն՝ Ազատության հրապարակում, և պարգևատրվի ժողովրդի կողմից»,- ասաց Մանուչարյանը: Վերջինս կոչ արեց ազատ արձակել երկրի համար մեծ գործ կատարած տղաներին, քանի որ նրանց տեղը, ըստ վերջինս, ժողովրդի կողքին է: Մանուչարյանը տեղեկացրեց, որ երեկ ինքը հանդիպել է Արցախից Երևան ժամանակ հրամանատարների հետ, ովքեր եկել են ասելու՝ իրավիճակը, որը ստեղծվել է երկրում, պետք է լուծում ստանա: «Արցախի հրամանատարական կազմը, Արցախի բանակը ժողովրդի հետ է: Նրանք ասացին, որ ցանկացած անօրինականություն, որը լինի, իրենք պատրաստ են ժողովրդի հետ պայքարել դրա դեմ: Մեզ են միանալու նաև Հայաստանի արվեստի գործիչները: Շուտով նրանք այստեղ համաժողովրդական համերգ են կազմակերպելու: Եթե մենք չկարողացանք հասնել միասնականության, Հայաստանը երբեք ազատ չի լինի»,- ընդգծեց նա: Ազատության հրապարակում ելույթները ավարտվեցին: Քաղաքացիներից մեկն առաջարկեց անպայման երթ անել՝ դրանով քաղաքացիներին ևս մեկ անգամ կոչ անելով միանալ շարժմանը: Երթուղին հետևյալն է՝ Թումանյան-Մաշտոց-Ամիրյան-Հանրապետության հրապարակ- Ազատության հրապարակ: