A
A
«Երեւի դրա տակն էլ ինչ-որ բան կա». Ա. Հովհաննիսյան (տեսանյութ)
Խանութների, սրճարանների եւ այլ հաստատությունների դիմաց մեքենայի կայանումն արգելող նշաններն ապօրինի են եւ ենթակա են տուգանման: Ասում է «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը: Նրա խոսքով, սակայն, տուգանելու փոխարեն գերատեսչությունները զբաղված են այդ ցուցանակները հեռացնելով. «Այ ընկեր, օրենք կա, 50 հազար տուգանեք: Լավ էլ կհանեն, ո՞վ չի հանի: Կհանեն, իհարկե, բայց չեն անում: Հավաքում են: Ինչո՞ւ ես հավաքում, հենա՝ փող հավաքի: Ուրեմն, երեւի դրա տակն էլ ինչ-որ բան կա»,-ասում է նա։