«Սասնա ծռեր»-ի աջակիցները հանրահավաք և երթ անցկացրեցին Երևանում (տեսանյութ)
Ազատության հրապարակում հավաքված քաղաքացիները երթով շարժվում են դեպի Բաղրամյան 26` ՀՀ նախագահի նստավայր: Երթուղին հետևյալն է՝ Աբովյան փողոց, Հանրապետության հրապարակ, Ամիրյան փողոց, Մաշտոցի պողոտա և Բաղրամյան 26: Հավաքի մասնակիցներից Հարություն Աղլամազյանն ընդգծեց, որ երթը խաղաղ է ու կոչ արեց ոստիկաններին ապահովել ցուցարարների անվտանգությունը: Բաղրամյան պողոտայի սկզբնամասում երթի մասնակիցները հանդիպեցին ոստիկանական պատին: Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հորդորեց մայթով շարժվել առաջ: Հավաքի կազմակերպիչ Հարություն Աղլամազյանը նշեց, որ երթի մասնակիցների թիվը մեծ է ու չեն կարող միայն մայթով քայլել: Ի վերջո, որոշվեց շարժվել մայթով: Հասնելով Բաղրամյան 26 երթի մասնակիցները մի պահ կանգնեցին , կրկին հայտարարեցին իրենց պահանջները: Ցուցարարները վերադառնում են Ազատության հրապարակ: https://youtu.be/ScV6KrAA-jo