Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ազատության հրապարակում ոստիկանը գրկեց ցուցարարի երեխային (տեսանյութ)

Հասարակություն
live

Ազատության հրապարակում մեկնարկել է «Սասնա ծռեր» խմբի աջակիցների հերթական հանրահավաքը: Ազատության հրապարակում ելույթ ունեցավ նաև Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը: Դիմելով երիտասարդներին՝ վերջինս նկատեց, որ նրանք շատ բան չգիտեն, բայց դուրս են եկել պայքարի՝ հանուն երկրի, հանուն ապագայի: «Այստեղ չպետք է լինի որևէ քաղաքական ճառ, այս հրապարակից խոսում է հայությունը: Այստեղ բարձրացողները պետք է բացառիկ պատասխանատվություն ունենան: Ժամանակին մենք ենք միացրել այս հրապարակը, հիմա ձեր հերթն է, սիրելի երիտասարդներ»,- ընդգծեց Մանուչարյանը:   https://youtu.be/SftobPZ5o3o   Հավաքի մասնակիցներից մեկը երեխայի ձեռքը բռնած  մոտեցավ միկրոֆոնին եւ ասաց. Տղաս 4 տարեկան է: Ազատության հրապարակ գալուց առաջ ասում էր` հայրիկ, բա որ բռնե՞ն ինձ: Դուք էս երկի՞րն եք ուզել, պարո՛ն ոստիկաններ: Երեխաս ասում ա` եթե գոռամ` «Սերժիկ հեռացիր», ինձ կբռնեն, կտանե՞ն»,- հայտարարեց ՀՀ այս քաղաքացին, : Նա խնդրեց ոստիկաններին գալ, սեղմել իր տղայի ձեռքը. «Իմ երեխան ոստիկան տեսնելիս` պետք է ապահով զգա իրեն, ոչ թե այդպես մտածի: Մենք պետք է հասնենք նրան, որ ամեն մեկն այդպես զգա»,- հավելեց նա: Ոստիկանները հեռացան՝ առանց արձագանքելու, ինչը հարուցեց ցուցարարների դժգոհությունը։   https://youtu.be/TkhXcI_gzY4 Րոպեներ անց հանրահավաքը վարող Հարություն Աղլամազյանը հայտարարեց, թե մի ոստիկան ցանկանում է բռնել երեխայի ձեռքը, եւ ելույթ ունենալ։ Մինչ նա խոսում էր, ոստիկանության մի լեյտենանտ մոտեցավ, գրկեց տղային, ապա բարձրախոսից ելույթ ունեցավ։ «Ուզում եմ տեսնեք, որ ոստիկանությունը պաշտպանում է մարդկանց, ժողովրդին։ Ուզում եմ՝ ինքներդ համոզվեք, որ ոստիկանությունը ծեծող-ջարդող կառույց չէ»,- նշեց նա՝ արժանանալով հավաքվածների ծափահարություններին։ https://youtu.be/LzULPR4DXog