Հինգ երեխայից մեկը դպրոց չի գնում (տեսանյութ)
Ըստ պաշտոնական տվյալների՝ Հայաստանում կա գրանցված 202 հազարից ավել հաշմանդամություն ունեցող անձ, որոնցից մոտ ութ հազարը մինչև 18 տարեկան երեխաներն են։ Թեպետ ներառական կրթություն կազմակերպող շուրջ 200 դպրոց կա այսօր հանրապետությունում, սակայն ըստ «Ունիսոն» ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանի՝ կան բազմաթիվ խնդիրներ կապված այդ կրթության կազմակերպան որակի հետ: «Հաշմանդամություն ունեցող 5 երեխայից մեկը դպրոց չի գնում, իսկ գյուղական վայրերում 4 երեխաներից մեկը։ Դա հսկայական թիվ է և ուղղակի այդքան երեխա մնում է առանց կրթության և ես խիստ կասկածում եմ, որ իրանց համար տնային կրթություն է կազմակերպվում. Իսկ ինչ վերաբերում է նրանց, ովքեր հաճախում են ներառական այդ դպրոցները, ապա կոնկրետ թիվ չեմ կարող ասել, բայց մոտավոր հաշվարկներով մոտ 20 երեխա ,որոնց մեծամասնությունը ունեն շատ թեթև խնդիրներ»,-ասաց նա: