Սերժ Սարգսյանին ժամանակ է տրված մինչև օգոստոսի 4-ը, ժամը 18.00. Սիվիլնեթ

«Սասնա ծռեր» խմբավորման զինյալների կողմից զենքը վայր դնելուց հետո ստեղծված իրավիճակի մասին «ՍիվիլՆեթ»-ի հարցերին պատասխանել է «Հիմնադիր խորհրդարան»-ի ընդհատակում գտնվող ղեկավար Գարեգին Չուգասզյանը – Սերժ Սարգսյանը պատրաստակամություն էր հայտնել հանդիպելու Ժիրայր Սեֆիլյանի հետ զենքերը վայր դնելուց հետո։ Կլինի՞ արդյոք նման հանդիպում։ -Այդ հարցը ուղղեք Սերժիկ Սարգսյանին: Մենք մեր ձեռքի տակ ունենք զենքերը վայր դնելու բանակցությունների ձայնագրությունը, ուր հստակ տղաներին խոստացվում է այդ հանդիպումը: Հանդիպումը մինչև օգոստոսի 4-ը ժամը 18.00 չկայանալու դեպքում մենք կհրապարակենք այդ ձայնագրությունը: -Այս պահին ո՞ր պահանջներն են գերակա։ • քաղբանտարկյալների նկատմամբ խոշտանգումների բացառում • քաղբանտարկյալների ազատում • Արցախի հարցում որդեգրած պարտվողական քաղաքական դիրքորոշումից հրաժարում • քաղաքական երկխոսության և փոփոխությունների անհապաղ սկիզբ • ազգային անցումային վստահության կառավարության ձևավորում • Սերժ Սարգսյանի հրաժարական • արտահերթ ընտրություններ Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում