Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դավիթ Սանասարյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է. նրան տարել են կալանավայր

Կարևոր լուրեր Հասարակություն
davit-2

Ի պաշտպանություն «Ժառանգություն» կուսակցության ձերբակալված խոսնակ Դավիթ Սանասարյանի ստեղծված նախաձեռնությունը հաղորդագրություն է տարածել` նշելով, որ երեկ նրա նկատմամբ խափանման միջոց է սահմանվել երկամսյա կալանքը. «Այս օրերին նրա առողջական վիճակը վատացել է, սրվել են երիկամային խնդիրներն ու ուժգնացել ցավերը: Այսօր նրա ինքնազգացողությունն էլ ավելի կտրուկ է վատացել: Դատարան են ժամանել շտապօգնության բժիշկները, զննելուց հետո պնդել են նրան տեղափոխել հիվանդանոց: Սակայն մեր երկրում լինում է այնպես, ինչպես լինում է: Նրան բերդ են տարել»: Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանի, Հովսեփ Խուրշուդյանի ու Դավիթ Սանասարյանի համար որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը` երկու ամիս ժամանակով։ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելը: Հովսեփ Խուրշուդյանին առաջադրվել է մեղադրանք ՀՀ Քրեական օրենսգրքի 225 հոդվածի 2-րդ մասով, այն է` զանգվածային անկարգություններին մասնակցելը: Անդրիաս Ղուկասյանը նույնպես մեղադրվում է զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ: