Բազմաթիվ վիրավորներ՝ հիվանդանոցներում (տեսանյութ)
Դավիթ Սանասարյանը հայտնում է, որ Նորքի հիվանդանոցում վիրավորվածների թիվն աճում է. «Մարդկանց աչքերն են դուրս եկել, թև ու ոտքերն են կոտրվել...»;
https://youtu.be/Rqr6dp-M4uI
Դեռ պարզ չէ՝ Սայադ անունով տղան աչքն ամբողջությամբ կորցրել է, թե ոչ՝ հայտնում է Դ. Սանասարյանը:
Քիչ առաջ Էրեբունի ԲԿ տեղափոխեցին երկու վիրավոր ոստիկանի, մի քաղաքացու՝ անգիտակից վիճակում:
https://youtu.be/mL1bP-tgsqU
Հիշեցնենք, ՊՊծ գնդի տարածքից կրակահերթեր արձակած եւ իրավապահների պատասխան կրակից վիրավորված Արթուր Մելքոնյանն ու Արմեն Լամբարյանն ավելի վաղ տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ:
https://youtu.be/XwQ2VvlKSRs
Ինչպես հայտնում են Առողջապահության նախարարությունից, տեղափոխված վիրավորվածներից մեկին, ով ստացել է ձախ ազդրի բեկորային վնասվածք, վիրահատում են։ Մյուս վիրավորվածի երկու ազդրի մանր բեկորային վերքերը մշակվել են, վիճակը գնահատվում է միջին ծանրության։
https://youtu.be/Plnj44J2FaY