Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԼՂՀ ՊՆ. հայկական դիրքերի վրա արձակվել է 2 արկ

Պաշտոնական
2a0e0dd3d20df45236c2dabe3ab123a4

Հուլիսի 28-ի լույս 29-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան (Ակնա) ուղղությամբ հակառակորդը, բացի տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է նաև 60 միլիմետրանոց ականանետից, հայկական դիրքերի վրա արձակելով 2 արկ: Ընդհանուր առմամբ, նշված ժամանակահատվածում, ադրբեջանական զինուժը ղարաբաղյան առաջապահ ստորաբաժանումների ուղղությամբ արձակել է շուրջ 600 կրակոց: Հակառակորդի կողմից ձեռնարկված գործողությունների արդյունքում ղարաբաղյան զինուժը կորուստներ չի կրել: Պաշտպանության բանակի առաջապահ ուժերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և հակաքայլերի դիմել խիստ անհրաժեշտության դեպքում: Շփման գծի ողջ երկայնքով հայկական ստորաբաժանումները շարունակում են վստահորեն վերահսկել իրավիճակը:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն