Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղիղ. Քաղաքացիական հագուստով ոստիկանները ծեծում են մարդկանց (տեսանյութ)

Հասարակություն
ert

01. 42 Այս պահին Խորենացի փողոցում քիչ թվով քաղաքացիներ կան, ոստիկանական պատնեշը կանգուն է: Մարդիկ նորից այստեղ կգան երեկոյան ժամը 19. 00-ին: 01. 30 Ժողովրդի մեջ բանավեճ է սկսվել. նրանք համակարգող խորհրդից պահանջում են գործողությունների, գործուն քայլերի ծրագիր: 01. 10 Ալեք Ենիգոմշյանը հայտարարեց, որ կարելի է գնալ տուն՝ երեկոյան ժամը յոթին նորից հանդիպելու ակնկալիքով: Այդպես էլ կապ չհաստատվեց Սասնա ծռերի հետ, ինչը պահանջում էին համակարգող խմբի անդամները: Մի խումբ քաղաքացիներ հայտնում են, որ Տիգրան Մեծ պողոտայի խաչմերուկում քաղաքացիական հագուստով ոստիկանները ժողովրդին ծեծում էին՝ ասելով, թե ինչ գործ ունեն այս ժամին փողոցում: 00. 59 Խորենացի փողոցում ելույթ ունեցավ կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը. նա դիմեց Սերժ Սարգսյանին. «Ըստ երևույթին ժողովուրդն ասելիք ունի, կատարեք ձեր պարտականությունը՝ լսեք նրանց, կատարեք նրանց պահանջը»: Նա առաջարկեց մնալ այստեղ, մինչև տղաներից լուր կունենան: https://youtu.be/su8Adva4-xQ 00. 50 Պարույր Հայրիկյանը ցուցարարներին կոչ արեց գնալ տուն և գալ երեկոյան 19-19.30. համակարգող խմբի անդամները նշում են, որ դա Պարույր Հայրիկյանի ցանկությունն է, իրենք տուն գնալու մասին որոշում չունեն: 00. 40 Տապալվեց իշխանությունների միֆը, թե ապստամբությունը չի ունենա հանրային աջակցություն. Անդրիաս Ղուկասյան: 00. 30 Ալբերտ Բաղդասարյանը դիմեց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին. Եթե խաղաղ ցուցարարները չհամոզվեն, որ Սասնա ծռերի մոտ ամեն ինչ կարգին է, ապա իրենք կունենան գլխացավանք, իսկ հետագա գործողությունների ողջ պատասխանատվությունը կրելու է Վովա Գասպարյանը: Զարգացումների ընթացքն անկանխատեսելի է: 23. 55 Ալեք Ենիգոմշյանը ոստիկաններից պահանջում է հեռախոսային կապ հաստատել ՊՊԾ գնդի տղաների հետ, որոնք կհաստատեն, որ իրենց հետ ամեն ինչ նորմալ է: https://youtu.be/SFo5EpaFmr8   23. 29   Ժիրայր Սեֆիլյանի եղբայրը՝ Թորոս Սեֆիլյանը, գրառում է արել՝ նշելով, որ կրակոցներն ուղղված են Սասնա ծռերին. «Ժողովուրդ, այս պահին, տեղեկութիւն կայ, Սասնա Ծռերի կողմը կրակոոցներ կան: ՏԱՐԱԾԵՔ՛ Եւ Հասէք՛»: Երթի մասնակիցները հասել են Մելիք-Ադամյան փողոց` ՀՀԿ գրասենյակի մոտ, որտեղով անցնում են սուլոցներով: 23. 10 Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և մամուլի բաժնի պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքում հայտնում է, որ զինված խմբի կողմից զավթված ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքից անկանոն կրակահերթեր են արձակվում տարբեր ուղղություններով՝ վտանգելով նշված վայրում ծառայություն իրականացնող իրավապահների և տարածքի բնակիչների անվտանգությունը: 22. 57 Երևանում խաղաղ երթը դեռ ընթացքի մեջ է: Հիշեցնենք, որ երթի ընթացքում մի քանի հոգու բերման են ենթարկել; Երթի մասնակիցները Ոստիկանության և ԱԱԾ շենքերի մոտով անցան սուլոցներով: Մարդկանց թիվն ավելի շատ է, քան երեկ: Ըստ որոշ հաշվարկների՝ մինչև 20.000 մարդ: 22. 15 Մեկնարկել է երթը Խորենացի փողոցից դեպի Երևանի կենտրոն, ապա՝ հետ: 21.45  Լևոն Բարսեղյանը հիշեցրեց, որ առավոտյան Աժ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը փորձել էր բազմաթիվ քաղաքացիների բերած  սնունդը ներս փոխանցել ՊՊԾ գնդում գտնվող «Սասնա ծռեր» խմբավորման անդամներին, սակայն ոստիկանությունը կտրուկ մերժել է. «Ինձ բանավոր խոսքով ասել են, որ իբր հաց կա, հաց մատակարարվել է, բայց հուսանք, որ խոսքը միայն գիշերվա երիտասարդի  մատակարարած սնունդի մասին չէ։ Հուսանք, որ պետությունը ի վերջո գիտակցության է եկել և Սերժիկի բերանից կտրել է և որոշ հաց է ուղարկում դեպի ՊՊԾ գունդ»։ https://youtu.be/jo6gFt2788M Հայտարարվեց, որ շուտով կմեկնարկի երթը։ https://youtu.be/3LTB4td_9_c 13866805_10154319531307270_592770755_n Խորենացի փողոցից բերման են ենթարկվել երիտասարդներ 21.30 ՀՔԱՎ-ը տեղեկացնում է, որ քիչ առաջ ահազանգեցին Միհրան Ստեփանյանի հարազատները՝ հայտնելով, որ Երևանի Ռոսիա կինոթատրոնի մոտից ոստիկանները նրան տարել են ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժին՝ այն պաճառաբանությամբ, որ իբր վերջինս ուղևորվելիս է եղել Խորենացի փողոցում անցկացվող հավաքի վայր: https://www.youtube.com/watch?v=wZDlBlBklKA 21.15  Գյումրու «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը հարթակից ելույթ ունենալու ժամանակ տեղեկացրեց, որ Խորենացի փողոցից քիչ առաջ քաղաքացիական հագուստով անձինք բերման են ենթարկել 3 երիտասարդի։ Լևոն Բարսեղյանը հարթակից դիմելով՝ ՄԻՊ գրասենյակին՝ պահանջեց, որպեսզի վերջինս անհապաղ միջոցներ ձեռնարկի այդ ուղղությամբ։ «Մհեր Մինասյանին են տարել, Մելիք Դավեյանին և Աշոտ անունով մի երիտասարդի։ Հիմա նրանք ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժանմունքում են»,-բերման ենթարկվածների անունները հրապարակեց Լևոն Բարսեղյանը և միևնույն ժամանակ հավելեց, որ դրանից առաջ էլ կրկին բերման էին ենթարկել ևս 3 հոգու. «Նրանց էլ ուժով բռնել, դրել են մեքենան, թե իբր կասկած ունեն, որ  սադրիչներ են նրանք և նրանց էլ դրել են մեքենան ու տարել են»,-տեղեկացրեց նա։ Այնուհետ Լևոն Բարասեղյանը կոչով դիմեց  հավաքվածներին. «Ժողովուրդ եթե կտեսենք, որ ձեր կողքից մարդկանց որս են անում, մարդ են առևանգում ու տանում, մի կանգնեք ու նայեք, այլ փորձեք միջամտել, փորձեք չթողնել»։ 20.55  ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ  Նիկոլ Փաշինյանն այս պահին գտնվում է Խորենացի փողոցում։ Լրագրողների հետ զրույցում նա տեղեկացրեց, որ հարթակ չի բարձրանալու և այնտեղից ելույթ չի ունենալու։ https://youtu.be/-TRHSPVBwxs Նրա խոսքերով՝ այստեղ որպես քաղաքացի է եկել։ «Երբ որ ես կամ մեր թիմը կտեսնի ավելի օգտակար գործողություն, որը կլինի ի շահ ժողովրդի և ի շահ փոփոխությունների, ապա մենք այդ քայլը չենք զլանա անել։ Մենք շատ կարևոր ենք համարում, որ նման գործընթացների ժամանակ հարթակից հնչեն միակերպ ուղերձներ, այսինքն չլինեն հակասություններ»,-լրագրողների հետ զրույցում  ասաց Նիկոլ Փաշինյանը։ Հարցին, թե «Սասնա ծռեր» խմբավորման և իշխանությունների միջև իր միջնորդությունը ստանձնելու  հավանականությունն ինչի՞ց է կախված, պարոն Փաշինյանը պատասխանեց. «Եթե մենք, օրինակ պահանջում ենք Սերժ Սարգսյանի հրաժարականը, ապա մենք ինչպես կարող ենք միջնորդ լինել Սերժ Սարգսյանի և որևէ մեկի միջև։ Մենք որևէ միջնորդական առաքելություն հենց սկզբից ոչ ունեցել ենք, ոչ էլ կունենանք։ Միջնորդը նա է, ով չեզոք է։ Եթե մենք համարում ենք, որ Հայաստանում Սերժ Սարգսյանի իշխանությունն ապօրինի, հանցագործ իշխանություն է, մենք ոնց կարող ենք միջնորդ լինել»։ Կոչ՝ պաշտապանել ժողովրդին թշնամուց, այլ ոչ թե թշնամուն ժողովրդից 20.40 Բոլորի կողմից սիրված երգահան Ռուբեն Հախվերդյանի կարծիքով «Սերժ Սարգսյանին պաշտոն են տվել ռուսական հատուկ ծառայությունները և նա պաշտպանում է ռուսական քաղաքականության շահերը։ Հայաստանն առանց հայերի ռուսական քաղաքականությունը Սարգսյանը իրականություն է դարձնում»։ Դիմելով ոստիկաններին Հախվերդյանը նրանց կոչ արեց կանգնել ժողովրդի կողքին և պաշտապանել ժողովրդին թշնամուց, այլ ոչ թե թշնամուն ժողովրդից։ Երգահանը շատ կուզեր, որ շատ մարդ լիներ հավաքին, քանի որ ինքնազոհության գնացած տղաների կողքին ինչքան շատ մարդ լինի, այնքան  նրանք պաշտպանված կլինեն։ https://youtu.be/0JKvNcaFozg   20.27 Խորենացի փողոցն այսօր ևս մարդաշատ է։ Կամաց-կամաց այնտեղ հավաքված քաղաքացիների թիվն ավելանում է, սակայն հանրահավաքի կազմակերպիչներից որևէ մեկը դեռևս ելութով հանդես չի եկել։ Այս պահին Խորենացի փողոցում է գտնվում նաև «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ  Րաֆֆի Հովհաննիսյանը։ 19.15 Ոստիկանությունը քիչ առաջ հայտարարություն էր տարածել հավաքի վայրը Խորենացի փողոցից տեղափոխելու մասին:  Ալեք Ենիգոմշանից լրագրողները փորձեցին պարզաբանում ստանալ այդ մասին, հնարավո՞ր է, որ երեկոյան հավաքն այլ վայրում տեղի ունենա: «Ոչ, հավաքի կոչն արված է, այս պահի դրությամբ, համենայնդեպս, փոփոխություն չկա, և համարյա վստահ եմ, որ փոփոխություն չի լինի: Ոստիկանության որոշելիքը չէ, թե ժողովուրդը որտեղ հավաքվի: Ժողովուրդը հավաքվելու է իր հերոսներին ամենամոտ կետում: Հայտարարությունում հղումներ են արվում ամսի 20-ին հասարակություն-ոստիկանություն բախումների մասին, սակայն, բոլորի համար էլ պարզ է , որ դա հրահրվել էր որոշ սադրիչների կողմից: Այդ օրվանից վեց օր է անցել և ոստիկանության ու հասարակության միջև բախումներ տեղի չեն ունեցել, հետևաբար, վայրը փոխելու պատճառաբանությունն անհիմն է» Շատերին հետաքրքրեց, թե Աշոտ Մինասյանի միջնորդությամբ բանակցություններ տեղի ունեցե՞լ են. «Երեկ ամբողջ օրվա ընթացքում ոչ մի բանակցություն տեղի չի ունեցել: Աշոտ Մինասյանը, ով երկու կողմից առաջարկվել է որպես բանագնաց, ամբողջ օրվա ընթացքում որևէ գործունեություն չի ծավալել: Այսօրվա վերաբերյալ տեղեկություն չունեմ»: