Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միջպետական ավտոճանապարհը բացվելէ

Կարևոր լուրեր Հասարակություն
chanaparh3

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 25-ին, ժամը 2։30-ի սահմաններում Երևան-Երասխ-Գորիս-Կապան-Մեղրի-Իրանի սահման միջպետական (Մ-2) ավտոճանապարհի 313-րդ կմ-ում` Կապանից դեպի Քաջարան գնացող հատվածում, տեղի է ունեցել քարաթափում, որի հետևանքով  ճանապարհը դարձել էր միակողմանի երթևեկելի: Կապանի ճանապարհաշինարարների կողմից գիշերվա ընթացքում կատարված  ճանապարհի մաքրման աշխատանքների արդյունքում ժամը 9։00-ի դրությամբ ճանապարհը երկկողմանի երթևեկելի է տրանսպորտային բոլոր միջոցների համար։ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն