Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր տվյալներ տուժածների մասին. Վիրավորների թիվը 51 է

Կարևոր լուրեր Քաղաքականություն
F180AACC-E60E-445F-BA87-5EF57595991D_w987_r1_s

o2;30  Հուլիսի 21-ի, ժամը 02: 30–ի  դրությամբ  Խորենացի փողոցում տեղի ունեցած բախումների  հետևանքով մայրաքաղաքի տարբեր բուժհաստատություններ դիմածների թիվը 51 է, նրանցից 28-ը` ոստիկան:  Բոլոր տուժածներին ցուցաբերվում է պատշաճ բուժօգնություն: Այս պահի դրությամբ  տուժածներից որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում: Մեծ մասը միջին և թեթև ծանրության վնասվածքներ ունեն, հիմնականում գազային թունավորում են ստացել: 00:57 ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի մոտակայքում տեղի ունեցող միջադեպի հետևանքով նախնական տվյալներով այս պահին տարբեր բուժհաստատություններ է դիմել 45 տուժած, որից 25-ը` ոստիկան։ 18-ը տեղափոխվել է շտպօգնության մեքենաներով, մյուսները դիմել են ինքնուրույն։ Բուժօգնությունը ցուցաբերվում է ամբողջական ծավալով և ժամանակին։ Առավել մանրամասն տեղեկատվություն կտրամադրենք առաջիկայում։ Տեղեկությունը տրամադրել է Առողջապահության նախարարությունը: Էրեբունի բժշկական կենտրոնից քիչ առաջ Ազատություն ՌԿ եթերում հայտնեցին, որ իրենց դիմած տասնութ վիրավորներից տասնհինգը ոստիկան են: Վիրավորներ կան վերակենդանացման բաժանմունքում, սակայն բոլորի վիճակը կայուն է: Բժիշկը հայտնեց, որ վիրավորների մեջ կան թունավորվածներ՝ գազային նյութերից: