A
A
Ահազանգում են ապստամբների վրա հարձակման վտանգի մասին
Էրեբունի ՊՊԾ շենքում գտնվող ապստամբների հեռախոսները անջատել են։ Այս մասին «Ա1+»-ին տեղեկացրին դեպքի վայրում գտնվող ակտիվիստները։ «Դա նշանակում է՝ ոստիկանները կամ պատրաստվում են հարձակվել կամ արդեն հարձակվել են։ Խնդրում ենք այս մասին տեղեկացրեք քաղաքացիներին»,- մեզ հետ զրույցում նշեց նրանցից մեկը։ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը նույնպես հայտարարություն է տարածել՝ ահազանգելով նույն վտանգի մասին;