Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊՊԾ շենքում գտնվող ապստամբների թիվը ոչ մեկին հայտնի չէ. ինչ կատարվեց այս օրերին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
69197-396x265-1

2016-ի հուլիսի 17-ի լուսաբացը բարի էր բոլոր հայաստանցիների համար, բացառությամբ Էրեբունիի Պետական պահպանության ծառայողների: «Սասնա ծռեր» խմբավորումը գրավեց նրանց շենքը; Խմբավորման տղաները անմիջապես հայտարարություն են տարածում, որ ոստիկանության շենքը գրավելով սկսում են ապստամբության գործընթաց Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելու եւ Ժիրայր Սեֆիլյանին ազատ արձակելու պահանջով: Մի քանի ժամ հետո հայտնի է դառնում, որ գրոհի ընթացքում զոհվել է մեկ ոստիկան, եւս երկուսը վիրավորվել են: Ուժային կառույցները փակում են Էրեբունի տանող բոլոր ճանապարհները: Ներսում պատանդի կարգավիճակով գտնվում են Հայաստանի փոխոստիկանապետ Վարդան Ղազարյանն ու Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը; Պատգամավոր Նիկոլ Փաշինյանի տեսանյութում Վալերի Օսիպյանի մտահոգությունը վիրավոր ոստիկաններն են: Տղաներից մեկը նույն պահին պատգամավորին հիշեցնում է, թե ինչի համար են հավաքվել այստեղ. Բոլոր պատանդները զինաթափված են։ Գեներալ Վարդան Եղիազարյանը հիշում է, թե ինչպես հայտնվեց այստեղ արդեն գրոհից հետո։ Ազգային Անվտանգության Ծառայությունը ապստամբներին բնորոշում է ահաբեկիչներ. «Բնական է, որ ԱԱԾ-ի համար մենք հանցագործներ ենք, առհասարակ բռնապետության համար իր բռնապետությունը տապալելու ցանկություն ունեցող եւ այդ ցանկությունը իրագործելու քայլեր կատարող ցանկացած անձ ահաբեկիչ է, հանցագործ է եւ ենթակա է պատասխանատվության»,- ասվում է գրոհողներից մեկի հետ հեռախոսազրույցում: Ապստամբները առաջին եւ երկրորդ օրվա ամբողջ ընթացքում հասանելի են լրագրողներին: Նրանք են տեղեկացնում, որ իշխանությունների հետ բանակցություններում առաջընթաց չկա, նրանք են տեղեկացնում, որ կապվել են Ժիրայր Սեֆիլյանի հետ, որն իրենց առաջարկել է ինքնուրույն որոշել հետագա քայլերը, նրանք են տեղեկացնում, որ առաջին գիշերը պատանդի են ազատ արձակել, նրանք նաեւ ասում են, որ պատրաստ են մինչեւ մահ կանգնել իրենց դիրքերում՝ հաղթանակ կամ մահ: Երկրորդ օրվա ընթացքում նրանց ի վերջո փոխանցում են սնունդ եւ դեղորայք, ազատվում է գիշերվանից հետո պատանդի կարգավիճակում մնացած 5 պատանդներից եւս մեկը: Ապստամբներից Վարուժան Ավետիսյանը հիշեցնում է, որ իրենց գլխավոր պահանջը Սերժ Սարգսյանի հրաժարականն է, որը սակայն դեռ իրատեսական չէ. «Եթե մենք այս պահին այսքան ուժ ունենք, դա իրատեսական չէ»,- ասում է նա հեռախոսազրույցի ժամանակ: Այս պահի դրությամբ պատանդների մեջ են շարունակում մնալ բարձրաստիճան երկու ոստիկան եւ եւս երկու հոգի: Էրեբունիի ՊՊԾ շենքում գտնվող ապստամբների թիվը ոչ մեկին հայտնի չէ: