Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արևիկ» ազգային պարկն այրվում է արդեն 5 օր

Կարևոր լուրեր Հասարակություն
arevik-azin-parkum-b-n87593-1

Հուլիսի 18-ին, ժամը 05.20-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: Հուլիսի 17-ին, ժամը 05.10-ին Արաքսաշեն գյուղի հարակից հանդամաս է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Այրվել է մոտ 12 հա անտառային տարածք: Ելնելով եղանակային անբարենպաստ պայմաններից՝ ժամանակավորապես դադարեցվել են հրդեհաշիջման աշխատանքները: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 22 հրշեջ-փրկարար և «Արևիկ» ազգային պարկի 25 աշխատակից: Հիշեցնենք, հրդեհն սկսվել է հուլիսի 13-ին։