Երգչուհի Ջուսը հետևեց Քանյե Ուեսթի օրինակին (տեսանյութ)
Ձմերուկի մեծ չափաբաժին, երաժշտություն, խաղ-մրցույթներ. Երևանի Կարապի լիճը սովորականից բազմամարդ էր:
«Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում կազմակերպվող Ձմերուկի փառատոնը չորրորդն է: Ձմերուկների մատուցման հարցում էլ ամեն ինչ սովորական չէր . հավաքվել էին տասնյակից ավելի քարվինգի մասնագետներ, ովքեր ձմերուկները վերածում էին Food Art-ի համեղ նմուշների:
Մրգային կոմպոզիցիաները ներկայացված էին 12 վարչական շրջանների և հայտնիների տաղավարներում: Երաժշտական մասն ապահովող երգչուհիներից Ջուսն էլ որոշեց կրկնել ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի հայտնի հնարքն ու երգերից մեկը կատարեց Կարապի լճում՝չհաշվարկելով, որ ոտքը կսայթաքի:
Այս ընթացքում երգը դեռ երգվում էր, ինչն էլ փաստեց, որ միջոցառման երգիչները ձայնագրության օգնությանն էին դիմել: Երևանի քաղաքապետարանը փառատոնի աջակից ընկերությունների հետ մրցանակներ հանձնեցին մրցույթների մասնակից հաղթողներին: Ընդհանուր առմամբ, փառատոնի համար օգտագործվեց 5,5 տոննա ձմերուկ:
