Որտեղ են հանգստանում հայերը (տեսանյութ)
Պետական աշխատողներին տրվող սոցփաթեթից հանգստի բաղադրիչի հանելը կազդի հայաստանցիների պլանների վրա՝ որտեղ հանգստանալ։ «Մայրս ուսուցիչ է, լավ հասկանում եմ՝ դա ինչ է, կարծում եմ՝ սխալ որոշում է։ Այդ մարդկանց հասնում է հանգստանալ»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշում է երևանցի մի աղջիկ։ Կառավարության որոշմամբ՝ սոցիալական փաթեթում հանգստի բաղադրիչը կգործի մինչև այս տարվա դեկտեմբերի 20-ը։ Մեկ այլ երիտասարդ, ով մշտապես օգտվել է այդ հնարավորությունից, ևս դժգոհություն է հայտնում. «Կուզենայի այդ հնարավորությունը մնար, դժգոհ եմ, որ դուրս է գալիս»։ Տարվա այս եղանակին Երևանը նաև հյուրեր է ընդունում։ Հանգիստն այստեղ անցկացնելու է եկել ղազախստանցի մի աղջիկ, ով մեզ հետ զրույցում կիսվեց Երևանից ստացած իր տպավորություններով. «Երկու շաբաթ է՝ Երևանում եմ։ Ամեն ինչ դուր է գալիս, մարդիկ շատ բարյացակամ են, ամեն ինչ շքեղ է, քաղաքը պատմական է, սա ամբողջ մարդկության համար կարևոր տեղ է և ես շատ երջանիկ եմ, որ այս քաղաքում եմ հայտնվել»։ Իր ամառային արձակուրդները լավ անցկացնելու նպատակով Ուկրաինայից Երևան էր ժամանել մի կին։ Թեպետ առաջին անգամը չէր, որ Հայաստանում էր, բայց շեշտեց, որ այստեղ հանգիստը կազմակերպելը շատ թանկ արժե։ Արտերկրում բնակվող մեր հայրենակիցներից մի քանիսն էլ մեզ հետ զրույցում նշեցին, որ յուրաքանչյուր տարի այլ երկրներ գնալու փոխարեն նախընտրում են այցելել Հայաստան։ Մանրամասները՝ տեսանյութում